Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արքայազն Հարրին որոշել է ամուսնանալ

Արքայազն Հարրին որոշել է ամուսնանալ
11.03.2014 | 11:43

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին Քրեսիդա Բոնասի հետ իր հարաբերություններին նոր մակարդակ է տվել՝ երեք օրում երկու անգամ նրա հետ հայտնվելով հանրային միջոցառումներին: ՈՒրբաթ օրը Քրեսիդան ուղեկցում էր արքայազնին՝ ՈՒեմբլի մարզադաշտում կայացած բարեգործական համերգին, երբ արքայազնը ելույթ ունեցավ 12 հազար հանդիսականների առաջ: Հարրին և Քրեսիդան չէին թաքցնում իրենց զգացմունքները, ելույթից հետո Քրեսիդան համբուրեց ընտրյալին: Երկու օր անց նրանք միասին ռեգբիի խաղ էին դիտում Թվիկենեմ մարզադաշտում: Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ 29-ամյա Հարրին մոտենում է այն տարիքին, երբ արքայական ընտանիքի անդամները ամուսնացած պետք է լինեն: Քրեսիդան ու Հարրին հանդիպում են արդեն երկու տարի: Քրեսիդա Բոնասը հին տոհմի և հայտնի ընտանիքի դուստր է: Նրա նախնիները Մեծ Բրիտանիայի Էդուարդ VII արքայի զարմից են: Մայրը՝ լեդի Քերզոնը հայտնի մոդել է եղել: Քրեսիդայի քույրը՝ Իզաբելլան, սիրավեպ է ունեցել արքայազն ՈՒիլյամի հետ, իսկ այժմ ամուսնացած է հայտնի Virgin ընկերության տնօրենի որդու՝ սըր Ռիչարդ Բրենսոնի հետ:

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ